Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ծառուկյանը նորապսակներին Ծաղկաձորի իր հյուրանոցի անվճար ուղեգիր է նվիրում

Ծառուկյանը նորապսակներին Ծաղկաձորի իր հյուրանոցի անվճար ուղեգիր է նվիրում
27.11.2018 | 01:50

Գեղարքունիքի մարզի նորապսակները հարսանեկան նվեր են ստանում նաև Գագիկ Ծառուկյանից: Վերջինս ամուսնական զույգերին ծաղկաձորյան իր հյուրանոցում հանգստանալու անվճար ուղեգիր է տալիս:


«Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղ գյուղում վերջերս տեղի ունեցած հարսանիքի ժամանակ թամադան ի լուր բոլորի հայտարարել է, որ նորապսակներին իր անհատական նվերն է արել նաև պարոն Գագիկ Ծառուկյանը՝ նրանց տալով անվճար ուղեգիր: Թե՛ հարսն ու փեսան, թե՛ վերջիններիս ընտանիքների անդամներն անչափ գոհ ու շնորհակալ են մնացել»,- ասաց «Իրատեսի աղբյուրը»:


Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին հարսանքավորների մեծ մասը, ոգևորված լինելով Ծառուկյանի այդ քայլով ու նման վերաբերունքի շարունակական լինելուն հավատալով, ընտրելու է ԲՀԿ-ն՝ ի պատասխան արված լավության:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ